կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 11:53
Իրավական

Փոստանջյանի կարծիքով` լրատվամիջոցները պետք է հանեն Խաչիկ Ասրյանի հայտարարությունը

Փոստանջյանի կարծիքով` լրատվամիջոցները պետք է հանեն Խաչիկ Ասրյանի հայտարարությունը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը օրեր առաջ դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` իր անվտանգությունը ապահովելու խնդրանքով, և այժմ նրան մշտապես ուղեկցում են իրավապահները:

 


Yerkir.am լրագրողն այսօրվա ասուլիսին հետաքրքրվեց Փոստանջյանից` արդյո՞ք չափազանցված չէ իր անձի նկատմամբ նման հսկողություն սահմանելը. չէ՞ որ իր  սենսացիոն հարցից բավական ժամանակ է անցել, և, կարծես թե, կրքերը հանդարտվել են:

«Չափազանցության մասին չեմ ցանկանում խոսել. այս պահին էլ  իմ հասցեին հնչած սպառնալիքը  լրատվամիջոցների միջոցով հասանելի է հանրությանը, և  Հայաստանի իրավապահ մարմինները  պարտավոր են անդրադարձ կատարել այդ հայտարարությանը»,-ասաց նա և հավելեց, որ  իրավապահները տվյալ անձին, ով հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնյա,  պետք է  մեղադրանք առաջադրեն և մեկուսացնեն: Այդ կանխարգելիչ միջոցները նպատակ կունենան, որպեսզի հետո այլ անձինք նման հայտարարություններ չանեն»:

 


Լրագրողի դիտարկմանը, թե սպառնալից  հայտարարություն հնչեցրած անձնավորությունը զգացմունքային է, և բոլորն էլ դա գիտեն, Փոստանջյանը պատասխանեց.  

«Իրավապահ մարմինների խնդիրն է պարզել` որտեղից է այդ մարդու  մոտ առաջացել այդ զգացմունքները, դա իմ խնդիրը չէ, բոլորս էլ հստակ գիտենք, որ դա սպառնալիք է եղել»:

Նա միաժամանակ հայտարարեց, որ  այդ պահին սպառնալիքը լրատվամիջոցների միջոցով հանրությանը հասանելի է, հետևաբար այդ պահին սպառնալիք կա:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե դեռ երկար ժամանակ այդ հայտարարությունը մատչելի կլինի բոլորին, պատգամավորն ասաց.

«Ո'չ,   պետք է նաև լրատվամիջոցներն իրենց կողմից հրապարակած այդ  հայտարարությունը հանեն: Իրավապահ մարմինների միջոցով պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ հանեն այդ հայտարարությունը»:

 


Նշենք, որ երեկ է էլ պատգամավորը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ՀՀԿ-ական 4 պատգամավորներին իրենից հեռու պահելու և ԱԺ տարածքում ևս իր անվտանգությունը պահպանելու համար