|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառման շրջանակում կբացվի գեղանկարչի աշխատանքները ցուցահանդեսը, տեղի կունենա նաև «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան» տեսաֆիլմի պրեմիերան:
Գեղանկարիչը ստեղծագործել է տարբեր ժանրերում` տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին: Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը գյուղական, ճարտարապետական, լիրիկական կտավներ են, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ:
1977 թ. գեղանկարիչն արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: