կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 15:56
Հասարակություն

Տրանսպորտը հունվարին չի թանկանա. քաղաքապետարան

Տրանսպորտը հունվարին չի թանկանա. քաղաքապետարան

Ներքաղաքային ուղեվարձի սակագինը հունվարից չի բարձրանա։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը։

 

Նրա խոսքով՝ երբ Երեւանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովը ավարտի իր աշխատանքները, այն ժամանակ էլ պարզ կդառնա՝ կբարձրանա՞ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը, թե՞ ոչ։ Սակայն ե՞րբ կավարտվեն աշխատանքները, ոչ ոքի հայտնի չէ։

 

Իսկ Երեւանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովի անդամ Նաիրա Նահապետյանն էլ ավելացրեց, որ իրենք դիմել են լուրջ կազմակերպության, որպեսզի ճշտեն ուղեւորների թիվը։  «Դա կարեւոր բաղադրիչ է։ Եթե չլինի թիվ, չենք կարող որեւէ բան ճշտել»,- «Ա1+»-ին ասաց Նաիրա Նահապետյանը։

 

Շարունակությունը` այստեղ: