Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին լրագրողները հարցրեցին, թե ինչպես՞ եղավ, որ ամիսներ առաջ` հունվարին, ինքը հայտարարեց, որ երկրի նախագահն ու կառավարությունը անում են ամեն ինչ, որ էլեկտրաէներգիան չթանկանա, և հակված են, որ չթանկանա, իսկ այսօր թանկացման հարց է բարձրացվում: Նաև հնչեց հարց, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն օտարերկրյա պետական կառույցի կուտակած պարտքերի համար:
Նախարարը պատասխանեցեց, որ ՀԷՑ-ի վնասները եղել են ընդհանուր համակարգի վնասների պատճառով, ատոմակայանի չնախատեսված վերանորոգման, սակավաջուր տարի լինելու և բալանսային հաշիվները խախտելու պատճառով, և սրանից ոչ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի վատ կառավարման արդյունքում կուտակված պարտքերին, նա կարծիք հայտնեց, որ վատ կառավարումը ընթացիկ աշխատանքներ են, որոնց համար պատասխանատուները, ըստ նախարարի, հավանաբար պատժվում են: Երվանդ Զախարյանի խոսքով` վատ կառավարման համար որոշակի չափանիշներ չկան, բայց արդյունավետ կառավարման դեպքում վնասները կարող էին քիչ լինել:
«Մենք վճարում ենք նրա համար, ինչ վիճակ այսօր կա: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար կա վեց հայտ: Ստեղծված իրավիճակն է թելադրում դրան գնալ, վնասները պետք է փոխհատուցվեն: Նաև կա ռուբլի-դոլար փոխարժեքի տատանումների գործոնը: Այսօրվա սակագների վերանայման` ներկայացված առաջարկները հիմնավոր են, սակագնի չափը կորոշի հանձնաժողովը: Նախագահի հանձնարարականի մասով` ես հայտարարել եմ, որ բանակցություններ են տարվում գազի գների պահպանման ուղղությամբ, նախագահի ջանքերի գնով գազը չի թանկանում, բայց էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված, դժբախտաբար, ամեն ինչ մեզանից չի կախված: Մամուլում կարդացի, որ հետսովետական երկրներում էլեկտրաէներգիան էժան է, բայց բոլորովին այդպես չէ, կարող եք ծանոթանալ ու տեսնել, որ Հայաստանում գործող սակագները ոչ բոլոր երկրներից են բարձր»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ ԵՏՄ անդամ երկրներում, մասնավորապես` Ռուսաստանում էլեկտրաէներգիան ավելի էժան է, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Ռուսաստանն ունի սեփական գազ, նավթ, կոմունիկացիաներ` դրանք տեղափոխոխելու համար: Իսկ Հայաստանը տարանցիկ երկիր չէ ո'չ նավթի, ոչ' գազի համար, չունի սեփական էներգառեսուրսներ: Ուզում եք համեմատվել Ռուսաստանի հե՞տ»: