կարևոր
3682 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-12 11:41
Քաղաքական

Սա միայն կոռուպցիայի համար է արվել, տրանսպորտը չպետք է թանկանա․ Հայկ Մարությանը

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության մանդատից զրկված անդամ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հստակ նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է տրանսպորտի թանկացմանը՝ ասելով, որ քաղաքացիները ի վիճակի չեն 2 անգամ ավել վճարել։ 

Նշենք, որ այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել քաղաքապետարանի դիմաց։ Ավագանու նիստի օրակարգում էր տրանսպորտի թանկացման հարցը։ Մարությանի խմբակցությունն առաջարկել էր, որ նա ներկա լինի նիստին և ելույթ ունենա, սակայն նրանց թույլ չեն տվել, որ ներս մտնի։ 

Նա ներկայացրեց տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ իրենց առաջարկը՝ միասնական համակարգ, որով իհարկե տոմսի արժեքը չի թանկանալու, այլ ընդամենը կլինի միասնական քարտ, մարդիկ լիցքավորում են այնքան, որքան ցանկանում են ու ամեն անգամ ավտոբուս, տրոլեյբուս կամ մետրո մտնելիս հպում են սարքին ու հաշվից 100 դրամ տանում է։

Մանրամասն՝ տեսանյութում