Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռուսական կողմը մեզ համար գազի 1000 խորանարդի գինը 180 դոլար սահմանել էր մինչեւ 2011 թվականի ապրիլի 1-ը, եւ պետք է վստահաբար ասել, որ ապրիլի 1-ից գազի սակագնի փոփոխություն այլեւս չի կարող լինել, քանի որ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կանոնակարգի եւ էներգետիկայի մասին օրենքի, սակագինը ուժի մեջ է մտնում այն սահմանվելուց մեկ ամիս անց»,- այսօր ԱԺ նիստում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ինչպես հայտնի է, գազի սակագնի վերաբերյալ ներկայումս բանակցություններ են ընթանում մատակարար ընկերությունների հետ: Ըստ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` արդյունքները պարզ կլինեն մինչեւ մարտի 1-ը:
Ռ. Նազարյանը նշեց, որ կան նաեւ ժամկետային գործընթացներ, որոնցից կախված` մինչեւ ապրիլի 1-ը որեւէ փոփոխություն չի լինի, եթե նույնիսկ հենց վաղն էլ բանակցություններն ավարտվեն:
Նա խոսեց նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի մասին. «Անկախ նրանից՝ գազի սակագնի շուրջ բանակցություններն ինչ ելք կունենան, էլեկտրաէներգիայի սակագնի մասով վստահաբար կարող եմ ասել, որ 2011թվականին այն նույնն է մնալու»:
Թանկացում չի լինի նաեւ շնորհիվ այն բան է, որ 2010 թվականին էլեկտրաէներգիայի նախարարությունը շահագործման է հանձնել Երեւանի նոր ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ): Այն աշխատում է ավելի մեծ հզորությամբ եւ նույն քանակությամբ գազի այրումից երկու անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա է մատակարարում, քան մինչ այդ աշխատող ՋԷԿ-երը: