Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013-ը հայկական գորգարվեստի հանրահռչակման տարի էր հայտարարվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այդ առիթով տարեսկզբին Հայաստանի պատմության թանգարանում գորգարվեստի մշտական ցուցահանդես է բացվել:
«Մենք խնդիր ունեինք հայկական գորգը տարբեր հարթակներում ներկայացնելու եւ տպագրելու այն նյութերը, որոնք տպագրված չէին: Այս տարի մեկնարկեց նաեւ գորգի վիրտուալ թանգարանի ստեղծման ծրագիրը, որը նպատակ ունի աշխարհում պահվող բոլոր հայկական գորգերը մեկ հարթակում ներկայացնել: Վիրտուալ թանգարանում կմուտքագրվեն մոտ 2500 գորգեր»,- ասաց նախարարը:
Պողոսյանը կարեւորեց նաեւ այն փաստը, որ վերջերս Հայաստան բերվեց Մուշեղ Չալոյանի գորգերի անձնական հավաքածուն, իսկ Լեհաստանի թագավորական թանգարանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` տեղի հայկական գորգերը գիտական վերլուծության ենթարկելու համար: Նախարարը կարեւորեց նաեւ ԼՂՀ Շուշի քաղաքում հնագույն եւ ժամանակակից գորգերի թանգարանի բացումը:
«Հայերեն թարգմանվեց Ֆոլկմար Գանցհորնի` գորգագործությանը նվիրված աշխատությունը: Ի դեպ, Գանցհորնը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվեց Մովսես Խորենացու մեդալով»,- ասաց նախարարը:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ 2014-ին հայկական գորգերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցելու հայտ է ներկայացվելու: