|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ UNESCO-ին 4 հայտ են ներկայացրել: Ըստ հայտերից մեկի, որը ներկայացվել է Ադրբեջանի հետ միասին, առաջարկվում է հայկական ազգային հնագույն փողային գործիքներից մեկը` դուդուկը ներառել ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
«Մեյ/բալաբանի արվեստն ու օգտագործման արվեստը» անունը կրող հայտում առաջարկվում է դուդուկը, որը թուրքերենում և ադրբեջաներենում բացի düdük ձևից անվանվում է մեյ կամ բալաբան, ցանկում ներառել որպես բազմազգ մշակութային ժառանգության արժեք:
Թուրքիան Ադրբեջանի հետ մեկտեղ առաջարկել է նաև նույն ձևակերպմամբ ներառել նաև թեյի արվեստը` «Թեյի արվեստ. Ինքնության, հյուրասիրության և սոցիալական ազդեցության խորհրդանիշ» անվամբ։