|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկ են փորձելու ընդգրկել քոչարին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ պարի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկման համար հայտն արդեն կազմվել և ուղարկվել է: «Մենք լավաշի` այդ ցանկում ընդգրկվելուց հետո անմիջապես հաջորդ արժեքի մասին էինք մտածում, և բոլորս միասին կանգ առանք քոչարիի վրա: Հայտն ուղարկել ենք, սպասում ենք քննարկումներին»,- ասաց նա` հավելելով, որ մշակութային ձեռքբերումը պայքար է ինքնության պահպանման համար: