կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 08:47
Հասարակություն

Հայ ոստիկանների քաշը 2-3 անգամ գերազանցում է միջին հայ քաղաքացու քաշին

Հայ ոստիկանների քաշը 2-3 անգամ գերազանցում է միջին հայ քաղաքացու քաշին

«Հրապարակը» գրում է. «Պուտինի Երևան կատարած այցից հետո ռուսական «Էխո Մոսկվին», անդրադառնալով այդ օրը ՌԴ նախագահի դեմ հայ ակտիվիստների ցույցին և ոստիկանների կողմից ցույցի դաժան ճնշմանը, նկատել էր, որ հայ ոստիկանների քաշը 2-3 անգամ գերազանցում է միջին հայ քաղաքացու քաշին։

 

Ընդհանրապես, բուժզննում անցնող ոստիկանների համար վաղուց գործում են քաշի և այլ չափորոշիչներ։ Ինչո՞ւ է հիմա այսպես՝ հարցրինք «գործի» պատասխանատուներից մեկին։ «Չենք կարծում, որ նշված փաստը, թե ոստիկանը 2-3 անգամ գեր է, համապատասխանում է իրականությանը, մանավանդ սպայական կազմի մասով։ Նայեք նույն միտինգների «գործով» զբաղվող Վալերի Օսիպյանին. Եթե անկեղծ, ապա նրա «կենդանի» քաշը հազիվ 23 կիլոգրամ լինի, վերջին 15 տարիների ընթացքում նա նիհարել է ուղիղ 15 կգ։ Կարծում եմ՝ հասկանում եք, թե որքան դժվար է գործ ունենալ ակտիվ միտինգավորների հետ»։ Թող այդքան չճնշի՝ չնիհարի։ «Ի՞նչ եք ասում, հակառակը՝ այդքան չի ճնշում, իրենք են ճնշում. ինքը ճնշվող ա... համ էլ, եթե շատ անկեղծ՝ էս նոր հեռուստացույցները շա՜տ չաղ են ցույց տալիս, ասենք՝ նայեք Գայի պետ Գալստյան Արսենին՝ ինչքա՜ն նիհար է, հազիվ 15 կիլոգրամ կլնի, բայց հեռուստացույցով այդպես չի երևում»,- գրում է թերթը։