Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«168 ժամը» գրում է. «Այժմ կառավարության կազմը հայտնի է, և կարելի է գումարային համեմատություններ կատարել նախորդ կառավարության հետ։ Այսինքն՝ պատկերավոր ասած՝ կարելի է թվային ցուցանիշներով համեմատել՝ ո՞ր կաբինետն է ավելի հարուստ։ Նշենք, որ ստորև ներկայացվող տվյալներում հաշվի են առնվել նախարարների և նրանց կանանց դրամական միջոցները։ Եվ այսպես, միանգամից ասենք, որ նոր կառավարության անդամների դրամական միջոցները 3 անգամ գերազանցում են նախորդ կառավարությանը։
Ներկայիս կառավարության անդամները՝ իրենց ամուսինների հետ, ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք պահվում են դրամով, դոլարով և եվրոյով։ Նախորդ կառավարության «ունեցվածքը»՝ գումարային արտահայտությամբ՝ 8.3 միլիոն դոլար էր։ Ընդ որում, նոր նախարարներից երկուսի հայտարարագրերը դեռ հրապարակված չեն. խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին։ Այսինքն, նրանց տվյալները հաշվի առնելու պարագայում տարբերությունն էլ ավելի կմեծանա։ Նախարարներն իրենց խնայողությունները պահում են հիմնականում ամերիկյան դոլարով (23 միլիոնից 16-ն ԱՄՆ դոլարով է)։ Եվս մի հետաքրքիր օրինաչափություն։
Վարչապետն ու նոր նշանակված բոլոր նախարարներն ավելի հարուստ են, քան նրանց նախկինները։ Հովիկ Աբրահամյանն, ինչպես նշեցինք, իր կնոջ հետ միասին ունի 6.1 միլիոն դոլար, մինչդեռ Տիգրան Սարգսյանի և նրա կնոջ դրամական միջոցները 1.1 միլիոն դոլար էին կազմում։ Կամ, օրինակ՝ բնապահպանության ներկայիս նախարար Արամայիս Գրիգորյանը, ըստ հայտարարագրի, ունի 3.7 միլիոն դոլար՝ Արամ Հարությունյանի 953.9 հազարի դիմաց։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ինքնուրույն ծանոթանալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։