կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 11:22
Հասարակություն

750 հազար դրամի գրասեղաններ` Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար

750 հազար  դրամի գրասեղաններ` Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար

Կառավարության հաստատմանն այսօրվա նիստում կներկայացվի ՀՀ դատական դեպարտամենտին սահմանված առավելագույն գների եւ տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով ու գներով ապրանքատեսակներ ձեռք բերելու մասին որոշման նախագիծ:

 

Ըստ այդ նախագծի հավելվածում ներկայացված տեխնիկական բնութագրերի' կառավարությունը պետք է թույլատրի դատական դեպարտամենտին գնել 4 հատ MDF-ից 86 հազար դրամ արժողությամբ գրասեղան'  140x65x75 չափերի, 2 հատ 78 հազար դրամանող MDF-ից գրասեղան' 160x70x75 չափերի, 1 հատ 260 հազար դրամանոց MDF-ից գրասեղան' 200x80x75 չափերի:

 

Նախատեսված գրասեղանների երեսամասերը պետք է լինեն հաստեցված պրոֆիլներով' 10 սանտիմետրանոց, առանձին գնդիկավոր անիվներով ու փականով դարակաշարեր պետք է ունենան, բոլորի եզրաժապավենը պետք է լինի PVC-ից, կից ունենան գնդիկավոր ակերով տակդիրներ' համակարգիչների համար եւ այլն:

 

Նշվում է, որ այդ գրասեղանները ձեռք են բերվելու ՀՀ Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: