կարևոր
757 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 19:23
Քաղաքական

Ցնդաբանություն՝ նախընտրական շտաբի բնականոն գործունեությունն ապահովելու համար տրված միջոցները ներկայացնում են որպես «ընտրակաշառք»․ Աբրահամյան

Ցնդաբանություն՝ նախընտրական շտաբի բնականոն գործունեությունն ապահովելու համար տրված միջոցները ներկայացնում են որպես «ընտրակաշառք»․ Աբրահամյան

Իշխանությունները գիտակցում էին, որ Ստեփանավանում պարտվելու են, և  մեր կուսակցության թեկնածուի ու մեր համակիրների ձերբակալությունը դրա վկայությունն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն, ինչ իշխանությունները որակում են որպես իրենց կողմից տրված «ընտրակաշառք», նախընտրական շտաբի բնականոն գործունեությունն ապահովելու համար միջոցներ են եղել։

Շտաբի աշխատանքը, բնականաբար, որոշակի ծախսեր է ենթադրում, սակայն դա չի նշանակում, որ ընտրակաշառք  է տրվել»,-նշել է Աբրահամյանը՝ ընդգծելով.

«Մեր պայքարը շարունակելու ենք մի քանի ուղղություններով։

Ազգային ժողովում իրականացնում ենք ինստիտուցիոնալ պայքար, որի շրջանակում արդեն որոշակի հաջողություններ ենք գրանցել։ Մենք խոսել ենք նաև փողոցային պայքարի մասին, որը տեղի կունենա համապատասխան օրը՝ մեկ անգամ և հաղթական ավարտով»։