|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, նախորդ տարի 2 տարբեր աղբյուրներից 100 հազար դոլարի չափով նվիրատվություն եւ դրամական օգնություն է ստացել: Այս ուշագրավ տեղեկությանը ծանոթանում ենք Բարձրագույն պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Էվելինայ Ավետիսյանի 2014թ. տարեկան հայտարարագրից: Թե ով է նվիրատուն, հայտարարագրում նշված չէ:
Էվելինա Ավետիսյանը նախորդ տարի 25 հազար ԱՄՆ դոլարի չափով ավելացրել է իր ներդրումները, հասցնելով դրանք 40 հազար դոլարի: Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի կայքից տեղեկանում ենք, որ Էվելինա Ավետիսյանի անունով մեկ ձեռնարկատիրական ընկերություն է գրանցված: 2014թ. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի կնոջ դրամական միջոցներն աճել են 40 հազար դոլարով՝ 10 հազարից դառնալով 50 հազար դոլար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: