Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատական իշխանության ներկայացուցիչները ևս շահագրգիռ են, որ վեր հանվի դատական իշխանության առաջընթացին խոչընդոտող բոլոր խնդիրները և փորձվի դրանց որոշակի լուծումներ տալ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ԱԺ-ում՝«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով լսումների ժամանակ ։
«Մեղադրական տոնով խոսք գնաց դատավորների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ և ժամանակին կատարելու մասին։ Վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ դատավորների ուսերին դրված է 250 հազար գործ յուրաքանչյուր տարի և 250 հազար գործը ընդամենը 230 դատավորի համար»,-մեղադրանքին փաստով հակադարձեց Երվանդ Խունդկարյանը։
Մեկ դատավորի ծանրաբեռնվածությունը տարեկան 1000 և ավելի գործ է կազմում․ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր դատավորներն այսօր աշխատում են նաև ոչ աշխատանքային օրերին։ Դատական իշխանությունը գուցե թերանում է՝ իր աշխատանքը հասարակությանը ի ցույց դնելու տեսանկյունից․ այն մասին, ինչ անում է դատավորը, հասարակության շատ ներկայացուցիչներ տեղեկացված չեն»։
«Դատական օերնսգրքի» նախագծում առկա փոփոխություններից Երվանդ խունդկարյանն անդրադարձավ դատավորների թեկնածուների տարիքը 25-ից 28-ի իջեցնելուն․ «Ես այս տարիքը չեմ կարևորում, որովհետև եթե մենք պարզ վերլուծություն անենք, այսօր մեր զավակը դպրոցը ավարտում է 18 տարեկան հասակում, արու զավակը 2 տարի ծառայելով՝ դարձավ 20 տարեկան, սովորելով և ինստիտուտը ավարտելով՝ դարձավ 24 տարեկան, 3 տարվա աշխատանքային ստաժն էլ գումարելով՝ ստանում ենք 27 տարեկան․ այս կոնտեքստով է, որ չեմ արժևորի, որ 25, թե 28 տարեկանից նշանակենք, որովհետև պայմաններն այնպիսին են, որ նույնիսկ 25 տարեկանից նշանակելու դեպքուիմ այդ դեպքերը հազվադեպ են լինելու կամ ընդհանրապես չեն լինելու»։
Նա համաձայն է մտահոգությանը, որ եթե 25 տարեկանում մասնավոր սեկտորը լավ կադրերին տանի իր ոլորտ, 28-ում արդեն դատավորի աշխատանքը նրանց համար հրապուրիչ չի լինի, երբ պետք է տարեկան 1 200 գործի դիմաց ստանա իր բարձր պատասխանատվությանը ոչ հարիր վարձատրություն և սոցիալական երաշխիքներ։
Երվանդ Խունդկարյանը ևս մեկ մտահոգիչ պահանջ արձանագրեց․ «Այսօր մեր դատավորների թեկնածուների համար սահմանվում է պարտադիր 2 օտար լեզվի իմացություն․ իբր մեր կադրերը այնքան շատ են, որ հիմա էլ փորձում ենք պարտադրել, որ ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն կամ անգլերեն պարտավոր է իմանալու։ Իմ կարծիքով, դատավորը հոյակապ մակարդակով պարտավոր է տիրապետել իր մայրենի լեզվին և ընդամենը խրախուսիչ կարող է դիտարկվել որևէ օտար լեզվի կամ լեզուների մակարդակը։ Ես այստեղ ևս խնդիր եմ տեսնում ՝որակյալ կադրերով համալրելու տեսանկյունից, որովհետև 2 օտար լեզու իմացողը 28 տարեկանում հաստատ չի ցանկանա այսօրվա ծանրաբեռնվածությամբ դատավոր աշխատել»։
Վճռաբեկ դատարանի աշխատանքի հետ կապված ևս օրենսդրական կարգավորումները խնդիրներ են առաջացնում։ Մասնավորապես, կոլեգիալ աշխատող մարմնի որոշումները, երբ կայացվում են ձայների մեծամասնությամբ, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պակատը 11 դատավոր ունի, որոշում կայացնելու համար առնվազն 6 կողմ քվե է պետք․ «Մենք ունենում ենք գործեր, որ որոշ դատավորներ գործուղման են կամ արձակուրդում են, լինում են իրավիճակներ, որ 6 ձայն չի հավաքվում, 5-ն ընդդեմ 5-ի է լինում, այս խնդիրները պետք է լուծենք, որոնք դատական իշխանության համար խնդիրներ են հարուցում»։
Երվանդ Խունդկարյանը որոշակի անհագստություն ունի կապված նաև այն խնդրի հետ, որ գործադիր իշխանության մարմին ներկայացնող արդարադատության նախարարն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք է վերապահված։
«Մենք՝ դատավորներս, անհանգստություն ունենք, որ հարսակության մոտ կարող է տպավորություն առաջանալ, որ գործադիր իշխանությունը ավելի վեր է, քան դատական իշխանությունը, այս պատճառով է դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ գործադիրի ներկյացուցիչը վարույթ հարուցում»,-ասաց նա։
Արդադատության նախարարը նախկինում էլ լիազորություն ունեցել է նման վարույթներ հարուցելու, բայց այն ժամանակ վարույթը քննում էր Արդարադատության խորհուրդը, որի գորակշիռ մասը դատավորներ էին և դա այդքան երևացող չէր։ Այնինչ, ԵԴԽԽ եզրակացությունների համաձայն և Վենետիկի հանձնաժողովի կարծիքների համաձայն՝ այնտեղ, որտեղ լուծվում է դատավորի ճակատագիրը, դատավորներն առնվազն պետք է մեծամասնություն կազմեն։
«Մենք ունենք այսօր 2 մարմին, որ կարող է վարույթ հարուցել դատավորի նկատմամբ՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված կարգապահական հանձնաժողովը, որը բաղկացած է միայն դատավորներից և արդարադատության նախարարը․ ապագայում էլ առաջարկում են նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նման վարույթների հարուցման հնարավորություն։ Բայց եկեք չմոռանանք, որ ըստ մեր սահմանադրական կարգավորումների, մենք այսօր ունենք ԲԴԽ այնպիսի կազմ, որտեղ դատավորները մեծամասնություն չեն կազմում, ուստի շատ ավելի ճիշտ կլինի՝ գոնե վարույթ հարուցող մարմինները լինեն այնպիսին, որտեղ դատավորները կազմեն գերակշռություն»,-ասաց Երվանդ Խունդկարյանը։
Քաղաքացիական հասարակության ներկայությունը հանձնաժողովներում Երվանդ Խունդկարյանը դրական գնահատեց՝ որովհետև, նրա համոզմամբ, ինչքան հասարակությունը ներգրավված լինի դատական իշխանության կյանքի մեջ, այնքան է՛լ ավելի դատական իշխանության հանդեպ վստահությունը բարձր կլինի։
Դատավորների հանդեպ վստահության բարձրացման մասին՝ Երվանդ Խունդկարյանը նակտեց, որ երբ մեկին հարցնում են՝ դատարաններին վստահում է, թե ոչ, չեն հարցնում՝ երբևէ օգտվե՞լ է դատարանից, թե՞ ոչ։ Այնինչ, 2016-17 թթ-ին ԵԽ նախաձեռնությամբ իրականացվեց դատարանների աշխատանքից բավարարվածության վերլուծություն միայն այն մարդկանց շրջանում, որոնք օգտվել էին դատարաններից․ գնահատականը 6 բալային համակարգով կազմել էր 3 բալից ավելի․ «Իսկ 50 տոկոսից բարձր գնահատականը արդեն լավ է»։
Ավելի վաղ Yerkir.am-ը հրապարակել էր «Դատական օրենսգրքի» նախագծով հիմնական փոփոխությունները՝ ՀՀ արդարադատության նախարարի մեկնաբանությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․