|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
ԱԺ ԲՀԿ ական պատգամավոր Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնրեց, որ այսօր խնդիրը ոչ թե կառավարության հրաժարականի պահանջն է, այլ կոնկրետ հարցերի վերաբերյալ կառավարության պատասխանատվության չափի հարցը:
«Եթե չես կարողանում խնդիր լուծել, նման դեպքերում պետք է հրաժարական տալ, որովհետև եթե չեն կարողանում բանակցել, չեն ապահովում տնտեսական աճ, ուրեմն` այո, պետք է պահանջենք կառավարության հրաժարականը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ կառավարությունը բազմաթիվ պատճառներ ունի` հրաժարական տալու` աշխատատեղերի պակաս, չարաբաստիկ բարեփոխումներ, արտագաղթ, տնտեսական աճ չապահովել և այլն:
Պատգամավորը պնդում է` այս կառավարությունն արդեն հարյուր անգամ պետք է հրաժարական տված լիներ, միաժամանակ` հավելում, որ ԲՀԿ-ն անձերի խնդիր չի դնում: Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ո՞ւմ է տեսնում ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնում, պատգամավորը պատասխանեց. «Գաղտնիք է»: