Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչ, իտալացի դիվանագետ Լամբերտո Զանիերը պաշտոնապես հայտարարվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու:
Նրա թեկնածությունն առաջարկել է ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվան եւ հաստատման համար երեկ շրջաբերական է ուղարկել կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարություններին: 10 օր շարունակ գործելու է, այսպես կոչված, «լռության արարողակարգը». եթե մինչեւ հաջորդ շաբաթվա կեսը ԵԱՀԿ ոչ մի անդամ երկիր Զանիերի թեկնածության դեմ չլինի, կգործի կոնսենսուսի սկզբունքը, եւ նրա թեկնածությունը կհաստատվի:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պաշտոնավարում է 3 տարի, կարող է վերընտրվել միայն մեկ անգամ: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է ֆրանսիացի դիվանագետ Մարկ Պերեն դը Բրիշամբոն, որի մանդատը գործելու է մինչեւ հունիսի 30-ը:
Ի դեպ, բացի Զանիերից, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում էին ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Ժոաու Սոարեշը, Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը եւ թուրք դիվանագետ Էրսին Էրչինը:
Մինչեւ վերջին պահը ամենահավանական թեկնածուն Պլասնիկն էր, որը վարկանիշային քվեարկությունների ընթացքում ստացել էր ԵԱՀԿ երկրներից երկու երրորդից ավելիի հավանությունը: Սակայն անցյալ կիրակի Թուրքիան հայտարարեց, որ դեմ է Պլասնիկի թեկնածությանը, ինչը Վիեննայում շատ վատ ընդունվեց. երկրի արտգործնախարար Միխայել Շպինդելեգերը նույնիսկ հայատարեց, որ դա կարող է Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցման հանգեցնել: