|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի սոցիալ-դեմոկրատ թեկնածու, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հաղթել է վերջին՝ երրորդ հեռուստաբանավեճում՝ ըստ Forsa հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման:
Նախընտրական հեռուստաբանավեճերի վերջին՝ երրորդ փուլը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Pro7 և Sat1 հեռուստաալիքներով:
Այս ընտրություններում կանցլերի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածու՝ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ներկայացուցիչ Արմին Լաշեթը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչ Օլաֆ Շոլցը և Կանաչների թեկնածու Աննալենա Բերբոկը:
Շոլցի ելույթը համոզիչ է համարել դիտողների 42%-ը, Արմին Լաշեթին՝ 27%, Բերբոկին՝ 25%: