Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է մասնակցել Պահպանողական կուսակցության ղեկավարի և, համապատասխանաբար, կառավարության հաջորդ ղեկավարի ընտրություններին, դրա համար նա ընդհատել է արձակուրդը: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի գործընկերոջը։
«Պահպանողական» կուսակցության պատգամավոր Ջեյմս Դադրիջը հեռուստաալիքին ասել է, որ Ջոնսոնը ծրագրում է մասնակցել Մեծ Բրիտանիայի ղեկավարի պաշտոնի համար պայքարին։
Նա հավելել է, որ այժմ նախկին վարչապետը վերադառնում է արձակուրդից, որն անցկացնում էր Կարիբյան ծովում։
Ընտրություններին մասնակցելու համար Ջոնսոնին անհրաժեշտ է պահպանողական պատգամավորների 100 ձայն ստանալ: Այս պահի դրությամբ նրան հրապարակային աջակցել է 43 պատգամավոր: Մեծ Բրիտանիային ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակին հրապարակային աջակցել է 74 պատգամավոր, իսկ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը, որը միակն է, ով պաշտոնապես հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, ստացել է 18 պատգամավորի աջակցություն:
Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2019-2022 թվականներին: 2022 թվականի սեպտեմբերի 6-ին Ջոնսոնը հրաժարական էր տվել, նրանց այդ պաշտոնում փոխարինել էր Լիզ Թրասը:
Հոկտեմբերի 19-ին Լիզ Թրասը հայտարարեց հրաժարականի մասին: Թրասը երկրի կառավարությունը գլխավորեց 45 օր: