|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։
Mediaport-ն արդեն գրել էր, որ նախարար Ռուստամ Բադասյանն ազատման դիմում է գրել, որին դեռևս ընթացք չի տրվել, քանի որ կառավարությունում փոխարինող չեն գտնում։
Ալիքի կառավարությունում աղբյուրների հաղորդմամբ՝ առաջիկայում նախարար է նշանակվելու Արթուր Գոյունյանը։
Նա 2017թ.- 2019թ. զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը։ 2019թ. հուլիսի 11-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ: