Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինել շահութահարկով։ Ներկայացնողը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմոֆին Գասպարյանը:
«Նախագծով սահմանվում է, որ պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, եթե հաշմանդամ ճանաչված անձը հիվանդանոցային պայմաններում բուժվում է օտարերկրյա պետությունում»,- ասաց նա` ավելացնելով, որ կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն ներկայացնում է միայն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում, այսինքն` վերացվել է աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:
Գասպարյանն ասաց նաև, որ հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի, իսկ մանկատանն ապրող երեխա որդեգրելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակը վճարվում է որդեգրողին: