Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Թմրանյութերի մասին պայթած սկանդալով աչքի ընկած, ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Կարեն Սարուխանյանը հետևել է Փաշինյանի խորհրդին ու ինքնաառաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններում: Ֆեյսբուքյան էջում հրապարակում անելով հայտարարել է, որայս որոշմանն է եկել, որովհետև ինքը վայելում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը: Սարուխանյանի խոսքով՝ ինքը հաշվի է առել նաև գյումրեցիներից շատերի հորդորը և կամ պահանջը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ներկայացրեց, թե ի՞նչ նախընտրական թոհուբոհ է տիրում Գյումրիում, և թե ի՞նչ ակնկալել օրեր անց այնտեղ անցկացվելիք ընտրություններից: Մելքոնյանը պարզաբանեց՝ չի կարող ասել՝ Սարուխանյանը գյումրեցիների աջակցությունն ունի՞, թե՞ ոչ, բայց մի բան ակնհայտ է՝ գյումրեցիներն իրենց խոսքը ընտրությունների միջոցով կարտահայտեն:
«Չեմ կարող ասել՝ Սարուխանյանը որքա՞ն աջակցություն ունի, բայց ֆիքսենք՝ որքան էլ ներկայացնում է, որ գյումրեցիներն իրեն աջակցում են, ասեմ՝ արդեն երկար ժամանակ է, որ նա գյումրեցիների կողմից իր ցուցադրածի չափով աջակցություն չի վայելում»,- ասաց Մելքոնյանը:
Նկատենք, որ ընտրություններում ինքնաառաջադրվել են ոչ միայն Սարուխանյանը, այլև Աննա Հակոբյանի ազգական, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, ինչպես նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
Ինքնաառաջադրվելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էին նաև այլ անձինք, սակայն թեկնածուների ինքնառաջադրման վերջնաժամկետն արդեն լրացել է, իսկ ուրիշ թեկնածուների անուններն այդպես էլ հայտնի չդարձան: Շեշտենք, որ Վահագն Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է: Այստեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը հիշեցրեց Փաշինյանի դեռևս ընդդիմադիր ժամանակներիմտքի գոհարներից մեկը, թե եկել է ժամանակը, որ պետական համակարգում այլևս չգործի «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը:
«2018-ի դեպքերից հետո, երբ իշխանության եկան, ասացին, որ վերացնելու են այս սկզբունքը, բայց հիմա դա ավելի լկտի ձևով է արտահայտվում՝ մանավանդ Շիրակի մարզում: Պաշտոնյաներն իրենց ծանոթներին կամ բարեկամներին աջ ու ձախ աշխատանքի են տեղավորում»:
Պատգամավորը նկատեց՝ այն, որ Գյումրիում կառավարման ճգնմաժամ է տիրում, փաստ է, փաստ է նաև, որ նախընտրական թեժ աժիոտաժ Գյումրիում չի տիրում:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել է Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս միջոցով գյումրեցիները ՔՊ-ից կամ համախոհներից կընտրեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ արտահերթ ընտրությունների ժամանակ կդառնա կուսակցության թեկնածուն։