Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց քվեարկության կարգը:
Նրա խոսքով` քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:
«Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ կամ դիտորդ: Մնացած դեպքերում քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է»,- ասաց Սմբատյանը:
Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո քվեարկության մասնակիցը քվեաթերթիկը քառապատիկ ծալում է և մոտենում հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամին:
Հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամը, համոզվելով քվեարկության մասնակցի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ, քվեաթերթիկի վրա կնիք է դնում, որից հետո քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և քվեարկության մասնակցին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու: Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց հետո քվեարկության մասնակիցը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:
«Քվեարկության խցիկը պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը: Բացի այդ) գաղտնի քվեարկությունը ոչ միայն քվեարկողի իրավունքն է, այլ նաև պարտականությունը»,- պարզաբանեց բանախոսը: