| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդը» գրում է. «Երևանի քաղաքապետարանը ամռան երեք ամիսներին տոնական միջոցառում անցկացնելու նպատակով քաղաքային բյուջեից նախատեսում է ծախսել 34 մլն դրամ՝ մոտ 70 հազար դոլար: Օրինակ՝ «Երևանյան ամառ 2018 հունիս» մշակութային միջոցառման համար, որն արդեն կայացել է, ծախսել է մոտ 14 մլն դրամ: 
Կազմակերպվել են ֆիլմերի ցուցադրություն, համերգներ: Իսկ ահա «Երևանյան ամառ 2018 հուլիս» մշակութային միջոցառումը նախատեսվում է անցկացնել հուլիսի 9-ին, Կարապի լճում կկազմակերպվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Այս միջոցառման համար կծախսվի մոտ 4 մլն դրամ: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ օգոստոսին կկազմակերպվի երկու միջոցառում՝ մինչև օգոստոսի 13-ը և 31-ին: «Երևանյան ամառ 2018 օգոստոս» մշակութային միջոցառումների շրջանակում, մինչև օգոստոսի 13-ը, Ազատության հրապարակում կկազմակերպվի DJ բենդերի մասնակցությամբ 4 ժամ տևողությամբ համերգային ծրագիր, որի համար կծախսվի մոտ 8 մլն դրամ:
Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանում, կարծես թե, չեն ըմբռնում երկրում տեղի ունեցած փոփոխությունները, և շարունակում են շռայլ ծախսերը, այն էլ՝ մեծ գումարներ են ծախսում անիմաստ ծրագրերի վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: