կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 16:37
Քաղաքական

Զուգարանի թուղթ` նվեր` Մանվել Բադեյանին

Զուգարանի թուղթ` նվեր` Մանվել Բադեյանին

Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ եզդիական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ եկել են ԱԺ դարպասների մոտ՝ արտահայտելու իրենց բողոքը ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի դեմ, ով լրագրողների հետ բանավեճում, դժգոհելով լրագրողների հարցերի «անմակարդակ» լինելուց, ասել էր. «Եթե մի եզդի այդ հարցը տար` էլի ոչինչ»:


Եզդիները տարակուսած են` ինչպես կարող է ԱԺ պատգամավորը վիրավորել որևէ ազգի: Նրանք լրագրողներին պատմեցին, որ նստած են եղել եզդի երիտասարդների խնդիրներին նվիրված համաժողովում և, լսելով Մանվել Բադեյանի այդ արտահայտության մասին, անմիջապես շարժվել են դեպի Ազգային ժողով` հանձնելու նրան իրենց «նվերները»` իրենց ձեռքով նկարված ավանակ ու զուգարանի թուղթ: «Զուգարանի թուղթ, որովհետև նա ոչ թե խոսում է, այլ մի ուրիշ գործողություն է անում, որից հետո պետք է մաքրել զուգարանի թղթով: Եթե ուրիշներն ունեն բերան, Մանվել Բադեյանի մոտ դա այլ օրգան է, ոչ թե բերան»,- ասացին երիտասարդները՝ հավելելով, որ հետո կդիմեն նաև էթիկայի հանձնաժողով, թեեւ, երիտասարդների համոզմամբ, էթիկայի հանձնաժողովի անդամներն էլ են Բադեյանի նման ու նրա մակարդակին:


Դիտարկմանը, որ Մ.Բադեյանը ցանկանում է, որ իրեն բարձր ինտելեկտուալ հարցեր տան, եզդի համայնքի երիտասարդներից մեկն արձագանքեց. «Բադեյանը չգիտի, որ ինքը ոչինչ չգիտի, նա հայերեն չգիտի ու տառերն էլ չգիտի»: Եզդի երիտասարդները նշեցին, որ չեն ներելու պատգամավորին նման արտահայտության համար: