Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Սեպտեմբերի 30-ին, ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, երթ կանցկացվի Երևանում։
«Ընկերնե’ր, հազարավոր նամակներ և զանգեր ենք ստացել Հայաստանից և ամբողջ աշխարհից այն հարցով, թե ինչպես կարելի է օգնել Ռուբեն Վարդանյանին, որը պարզապես առևանգվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից զուտ այն պատճառով, որ պայքարել և պայքարում է իր հայրենիքի համար: Դրանով իսկ Ռուբենը, ցավոք, դարձել է Ադրբեջանի թիվ 1 թշնամին և թիրախը:
Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր հնարավոր ուղղություններով՝ իրավական, դիվանագիտական, տեղեկատվական և այլն: Այդ պայքարի համար չափազանց կարևոր է առավելագույն իրազեկումը և աշխարհի ուշադրության գրավումը Ադրբեջանի հերթական խայտառակ արարքին:
Այդ նպատակով սեպտեմբերի 30-ին՝ 15:00-ին, Մատենադարանի մոտից կմեկնարկի խաղաղ երթ՝ ի աջակցություն մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի, որը մեղմ ասած քիչ բան չի արել Հայաստանի և Արցախի համար:
Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի հեղինակությունը և դեպքի միջազգային հնչեղությունը՝ սա առիթ է՝ նորից բարձրաձայնելու և պահանջելու առևանգված ու գերեվարված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը:
Խնդրում եմ մի կողմ թողնել բոլոր տեսակի քաղաքական, կիսաքաղաքական քայքայող թեմաները և միանալ աջակցության խաղաղ երթին»,- գրել է ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։