Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ արտգործնախարարաթյան մեր աղբյուրը պնդում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Ահմեդ Դավութօղլուին։ Ակնհայտ է, որ «Զրո խնդիր՝ հարևանների հետ» կարգախոսով սկսած և ներկա դրությամբ «լուրջ խնդիրներ՝ բոլոր հարևանների հետ» իրողության հասած Էրդողանի կառավարությունը միջազգային հարթակներում դիմագիծը փրկելու մեծ խնդիր ունի և, ըստ էության, դեմ չի եղել Հայաստանի կողմից առաջադրված ճանապարհային քարտեզը գաղտնիության պայմաններում լրջորեն քննության առնելու։ Նույն աղբյուրը պնդում է, որ ճանապարհային քարտեզը երեք կոնկրետ հանգրվանի մասին է»,- գրում է «Առավոտը»:
«1.Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև։
2.Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ։
3.Դրանից հետո ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքաշման և հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում։
Ենթադրվում է, որ Դավութօղլուի երևանյան այցի շրջանակներում նա հնարավորություն կունենա Էդվարդ Նալբանդյանին տեղեկացնել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջ քաշված ճանապարհային քարտեգի վերաբերյալ»:,- նշվում է թերթի հոդվածում: