|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն վերջերս միջազգային խորհրդաժողովներից մեկի ժամանակ հետապնդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` ցանկանալով հանդիպել նրա հետ, սակայն Նալբանդյանն ամեն գնով փորձել է խուսափել թուրք պաշտոնակցից` դիմելով անգամ անհավանական քայլերի: Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, որ Դավութօղլուն ՀՀ այցից առաջ ցանկացել է զրուցել Նալբանդյանի հետ, սակայն վերջինս անընդհատ խուսափել է նրանից: Նույնիսկ միջանցքում, երբ Դավութօղլուն ցանկացել է մոտենալ Նալբանդյանին, ՀՀ ԱԳ նախարարն արագ մտել է զուգարան եւ սպասել այնքան, մինչեւ նա հեռանա: Դավութօղլուն ավելի ուշ զանգահարել է Նալբանդյանին հյուրանոցի համարի հեռախոսով, բայց վերջինս, լսելով, որ «Ահմեդն է» եւ ուզում է գալ` զրուցելու, ասել է, որ ինքը զրուցելու ցանկություն չունի, կամենում է քնել: