|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այցելելու է Վանաձոր` զրուցելու ուսանողների հետ: Աայսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց ինքը` նախարարը, անդրադառնալով Ճարտարագիտական համալսարանի վանաձորյան մասնաճյուղի լուծարման հետ կապված խոսակցություններին:
Նախարարը հավաստիացնում է, որ իրենց գործողություններից որեւէ ուսանող չի տուժելու:
«Վանաձորի պոլիտեխնիկի տնօրենը եղել է ինձ մոտ, մենք զրուցել ենք: Ես պնդում եմ` ոչ մի ուսանող օդից կախված չի մնալու: Միակ մտահոգությունը ստեղծվելիք բուհում տեխնոլոգիական կրթության ապագա ունենալն է. Հայաստանին բավարար է մեկ մանկավարժական համալսարան, մնացածները պետք է իրենց ապագան փնտրեն ոչ միայն մանկավարժական մասնագիտությունների մեջ»,- ասաց Աշոտյանը:
Նախարարը նշեց նաեւ, որ բուհերի շենքերի վաճառքի մասին խոսակցություններն առնվազն ծիծաղելի են, քանի որ իրենք չեն պատրաստվում վաճառել ո'չ մանկավարժականի եւ ո'չ էլ պոլիտեխնիկի շենքերը:
Նա հավաստիացնում է` բուհերի միացումը վանաձորցիների պահանջն ու ակնկալիքն է: «Եթե վանաձորցիներն, իրոք, չեն ուզում այդ բարեփոխումները, մենք չենք անի դա»,- ասաց Աշոտյանը` հավելելով, որ բուհերի միավորման արդյունքում կրճատումներ կլինեն. «Ես, այո, ասում եմ, որ Հայաստանում չկա այնքան գիտամանկավարժական պոտենցիալ, որքան բուհ կա»: