կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-13 12:09
Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանն առաջադրվելու ցանկություն չունի. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանն առաջադրվելու ցանկություն չունի. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Այդ մասին նա ասել է այսօր «Մեդիամաքս»-ի հետ հարցազրույցում:

 

«Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին: Սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման կտա իր գնահատականները ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ արդեն մոտ ապագայում. նա ծրագրել էր արձագանքել առաջարկներից մեկին եւ փոքր հարցազրույց տալ»,- ասել է գրասենյակի ղեկավարը:

 

Պատասխանելով «Մեդիամաքս»-ի հարցին` Վիկտոր Սողոմոնյանն հերքել է Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպման մասին լուրերը:

 

«Ռոբերտ Քոչարյանն, իրոք, Մոսկվայում է, սակայն միայն ԱՖԿ Սիստեմայի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Վ. Պուտինի հետ հանդիպում ծրագրված չէ», - ասել է նա: