Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, վարման կարգի հետ կապված, վեճ սկսվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև: «Ես ինչ ցանկանում եմ ասել, ասում եմ, և հիմա էլ ինչ ցանկացել եմ, ասել եմ հենց դահլիճում, ավելացնելու բան չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ երբ Էդուարդ Շարմազանովը դիմել էր նրան «արա»-ով, Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր. «Արան դու ես ու քո շեֆը»:
ԱԺ փոխխոսնակը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը խոսել է` բացառապես վարման կարգի հետ կապված, պարզապես մի քիչ կրքերը թեժացել են: «Կոնկրետ ես, որ խոսում էի, առաջին մի քանի բառից հետո իմ ընդդիմադիր գործընկերը սկսեց տեղից ռեպլիկներ հնչեցնել: Ես համբերատար լռում էի, բայց պառլամենտը քաղաքական կրքերի տեղ է նաև, և քաղաքական գործիչներին ոչ միշտ է հաջողվում զերծ մնալ այդ կրքերից»,- ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ ինքն էլ բազմաթիվ անգամ անջատել է խոսողի խոսափողը, սակայն դա եղել է` բացառապես ԱԺ կանոնակակարգ-օրենքի համաձայն:
Շարմազանովի խոսքով` թե' ԱԺ նախագահը, թե' ԱԺ փոխնախագահները օգտվում են ԱԺ կանոնակարգ-օրենքից: «Խորհուրդ կտամ իմ բոլոր գործընկերներին իրենց վրա ավելի լիազորություններ չվերցնել, պետք չի խանգարել նիստը նախագահողներին»,- ասաց նա` չհամաձայնելով այն կարծիքի հետ, թե քաղաքական իշխանությունն ամեն կերպ ցանկանում է լռեցնել ընդդիմությանը, բայց երբ գործընկերը խոսում է, ուրեմն պետք է ունենալ ներքին կուլտուրա, որ նա արտահայտի իր միտքը: Շարմազանովը հավելեց, որ նիստը նախագահողները իրավունք ունեն արտահերթ հարց տալու, իրենց կարծիքն արտահերթ արտահայտելու, որը չունեն մնացած պատգամավորները: Նա նշեց, որ ինքը վեց տարիների ընթացքում իրեն թույլ չի տվել որևէ պատգամավորի խոսքն ընդհատել ու տեղից ռեպլիկ հնչեցնել:
Ինչ վերաբերում է մատ թափ տալուն, Է.Շարմազանովը նախ հարցրեց` մատ եմ թափ տվե՞լ, հետո նշեց, որ ինքը որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել, և դա պարզապես ադեկվատ պատասխան էր գործընկերոջ պահվածքին: