|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 41 երթուղայինի մեջ երկու հոգի գողացել են 1988 թ. ծնված Լիլյա Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 100.000 դրամ, բանկային քարտ և վարորդական իրավունքի վկայական: Տուժողի քույրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ կասկածելի անձնավորությունները կրկեսի մոտ իջել են երթուղայինից, իրենք նույնպես իջել են, սակայն գողերը, իրենց նկատելով, դիմել են փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնի ծառայողները դեկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Միքայելյան փողոցից, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: