Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դիմադրություն» շարժման երթը, որը մեկնարկել էր Սասունցի Դավթի արձանի մոտից և անցել Երևանի կենտրոնական փողոցներով, շեղեց ընթացքն ու կանգ առավ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, որտեղ այսօր կեսօրվանից զոհված զինծառայողների ծնողները պահանջով հանդես են գալիս՝ հայտնում է Yerkir.am-ը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ եկել ենք մեր զորակցությունը հայտնելու, ասելու, որ ձեր պահանջները նաև մերն են և մենք ամբողջությամբ հետևողական ենք լինելու այդ պահանջների իրականացմանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ զոհվածների ծնողների պահանջները իրավական առումով ոչ մի խնդիր չունեն, չկա միայն քաղաքական կամք։
«Իմ գործընկեր փայլուն իրավաբանները և ես կարող ենք ասել, որ իրավական խնդիր չկա, կա միայն քաղաքական կամք՝ քրեական գործընթաց հարուցելու այն մարդու հանդեպ, ով ասում է, որ այդ զինվորներն իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի։ Եթե Հայաստանում իշխանությունը լիներ փոխված՝ 44-օրյա պատերազմի հանգամանքը չէր կարող քննել Անդրանիկ Քոչարյանը և նրա նմանները, որ ոչ մի բացահայտում չեն անելու։ Դրա համար իշխանափոխությունը լինելու է»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ գիտի՝ զոհվածների ծնողների պահանջի մեջ քաղաքականությունը չէ, նրանց պահանջի մեջ արդարությունն է։
«Մենք խոնարհվում ենք ձեր առջև, որովհետև դուք հերոսների ծնողներ եք։ Մենք ինչ էլ անենք երբեք նույնիսկ մեկ մետր մոտ չենք լինի այն սխրանքին, որ արել են մեր հերոս տղերքը, մենք կանք, որովհետև իրենք կան»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․