|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի երրորդ համարում ներկայացված Դավիթ Շահնազարյանը դեկտեմբերի 9-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը, հայտարարել էր, թե քաղաքացիական իր պարտքը կատարելիս մասնակից 11 ուժի քվեաթերթիկներից մեկը դրել է ծրարի մեջ, իսկ երկուսը`գրպանում, որովհետև չի ցանկացել նետել աղբարկղը։ Նա խոստացել էր ավելի ուշ ասել՝ որ ուժերի քվեաթերթիկների մասին է խոսքը:
Երեկ Tert.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ այդ երկու քվեաթերթիկները ՀՅԴ-ինը և ԲՀԿ-ինն էին: «ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որը քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը: Իսկ ԲՀԿ-ն միակն է հեղափոխական կուսակցություններից, որը իր առաջ նպատակ չէր դրել ոչնչացնել Հանրապետական կուսակցությանը, այդ իսկ պատճառով ես առանձնացրի այդ երկու քաղաքական ուժերի քվեաթերթիկները»,- նշել է նա: