Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների սրահում ընթանում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հրավիրած քննարկումը՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի թեմայով, որին ներկա է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Քննարկումից նա եզրակացրեց, որ խմբակցությունը լրացուցիչ, կողքից համակարգ է առաջարկում, բայց շարունակվելու է տրանսպորտի սուբսիդավորումը։ «Ուրեմն, եկեք էս համակարգը չդնենք, միանգամից սուբսիդավորենք ու որոշենք՝ ինչքան ենք սուբսիդավորել»։ Պարսյանի գնահատմամբ՝ տրանսպորտի կառավարման տեսանկյունից երկու նման կառավարման համակարգ պահելը արդյունավետ չի լինելու։ Տնտեսագետն առաջարկեց ծանոթանալ 2018-ի վերլուծությանը և կարևոր է՝ հաստատել տրանսպորտի սակագնի հաշվարկման որոշակի մեթոդաբանություն և դրա հիման վրա հաշվարկվեն ծախսերը։
Մանրամասն՝ տեսանյութում