Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է հարց` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը, և այն սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:
Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի՝ կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի.
2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակառուի` օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ նրան ավելի վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավելի վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:
Կենսաթոշակառուի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ավելի վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է վերը նշված չափը, ավելի վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` լիազոր մարմնի` օրենքով սահմանված կարգով ներկայացրած հայցի հիման վրա: Գործնականում առկա են դեպքեր, երբ կենսաթոշակառուն ընդունել է իր մեղքը և պատրաստ է պարբերական վճարումների միջոցով ՀՀ պետական բյուջե վերականգնել կենսաթոշակի ավել վճարված գումարը, սակայն ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:
Ավել վճարված կենսաթոշակի գումարների բովանդակային վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ խնդրո առարկա գումարները, երբեմն վճարվել են քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայությամբ:Բազմաթիվ են դեպքերը, երբ ավելի շատ գործ ունենք օրենքի չիմացության, քան՝ միտումնավոր գործունեության հետ: Առկա են նաև դեպքեր, երբ անձը, բարեխիղճ վարքագիծ դրսևորելով, կարող էր ամբողջությամբ ստանալ իրեն հասանելիք գումարը, սակայն դրսևորում է անբարեխիղճ վարքագիծ, որի արդյունքում հայտնաբերվում է կենսաթոշակի ավել վճարված գումար: Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ. ավել վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել նաև կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցի կամ այլ անձի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և կենսաթոշակառուի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա, հետ են գանձվում (բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (ՀՀ օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում: Միաժամանակ, առաջարկվում է կարգավորել կենսաթոշակի ավել վճարված գումարները հաշվարկելու հետ կապված առանձին իրավահարաբերություններ: