|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժառանգություն» կուսակցությունն վարչության «պատմական» նիստ կհրավիրի՝ որոշելու ընտրություններին մասնակցելու հարցը:Վարչությունն սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին, որը մեկնել է ԱՄՆ՝ քեռու մահվան արարողությանը մասնակցելու: Քեռին նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանի մորեղբայրն է: Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինը, կարելի է ասել, փոխարինում է հորը՝ կուսակցության կուրացիայով է զբաղված:
Իսկ Րաֆֆին շատ չի ուշանա: Նշենք, որ վարչությունում ընտրություններին դաշինքով մասնակցության կողմնակիցները գերակշռում են, նրանք պնդում են, որ դաշինքին կողմ չէ Զարուհի Փոստանջյանը: Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ կուսակցությունում Զարուհուն չեն «զոհաբերի»՝ հասկանալով, որ նա է կուսակցության վարկանիշը: Այնպես որ, բարդ նիստ է սպասվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։