|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ԱԺ նիստում, երբ պետք է հնչեին հայտարարություններ օրակարգի վարման վերաբերյալ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց. «Հայաստանի գաղութացման գործընթացը սկսված է, և դրա սկիզբը տեղի է ունենում այսօր, երբ ժամանում է պարոն Պուտինը»: Սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անջատեց նրա խոսափողը` ասելով, որ հայտարարությունը կապ չունի օրակարգի վարման հետ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ հետաքրքրվել է ակտիվիստների բերման ենթարկելու հարցով. նրանք բերման են ենթարկվել այն պատճառով, որ փորձել են պաստառներ փակցնել: «Ոչ մի ակտիվիստ չի ձերբակալվել, այլ վարչական վարույթ է ընդունվել: Երեք ժամվա ընթացքում նրանք բաց են թողնվելու»,- ասաց նա: