|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իշխանություն-ընդդիմություն երկխոսության նպատակահարմարությունը կախված է կալանքի տակ գտնվող ՀԱԿ ակտիվիստների հետագա կարգավիճակից. այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հրավիրված ասուլիսում օգոստոսի 9-ին կալանավորված` Հայ ազգային կոնգրեսի երեք երիտասարդ ակտիվիստներին նա որակել է որպես քաղբանտարկյալներ եւ նշել, որ ՀԱԿ-ը 24 ժամ է տալիս իշխանություններին՝ կալանավորվածներին ազատ արձակելու համար։
«Ինչպես 150 քաղբանտարկյալների դեպքում, այնպես էլ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների և իրավապահների միջև օգոստոսի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպը շատ մեծ խոչընդոտ է երկխոսության ճանապարհին: Բայց դեռեւս 24 ժամ ժամանակ կա, եւ կախված նրանից, թե մինչև վաղը ինչպիսին կլինի կալանավորվածների կարգավիճակը, մենք համապատասխան որոշում կկայացնենք: Վաղը մինչեւ ժամը տասը ժամանակ ունենք, և Կոնգրեսն իր գործողություններում հստակություն կմտցնի առավոտյան»,- նշել է Մուսինյանը` հավելելով, որ խափանման միջոցը փոխելը իշխանության համար խնդիր չէ։
«Մենք հայտարարությամբ հանդես ենք եկել։ Մենք համարում ենք սա սադրանք, և պահանջում ենք անհապաղ սա դադարեցնել»,- նշել է խոսնակը: