Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե ՀՀԿ-ում ցուցակների հետ կապված դժգոհություններ կան:
«Ամեն դեպքում դա միանշանակ չէ: Կարող են լինել և’ գոհեր, և’ դժգոհներ: Ինչ վերաբերում է Վարդան Այվազյան անձին, շատ նորմալ եմ համարում, որ համամասնական ցուցակի 159-րդ համարն եմ»,- ասաց նա` հավելելով, որ ռեյտինգային ցուցակում էլ է ընդգրկված:
Իր` խորհրդարան անցնելու շանսերը Այվազյանը համարում է բավականին նորմալնի: «Իմ շանսերը գնահատողն ազգաբնակչությունն է, եթե նրանք չգնահատեին ինձ, բնականաբար, ես ռեյտինգային ցուցակով չէի գնա: Իմ շանսերը համարում եմ բավականին նորմալ, գտնում եմ, որ այդ շանսերն ունեմ»,- ընդգծեց պատգամավորը:
Նրանից հետաքրքվեցինք` արդյո՞ք իր հետ քննարկում են, որ խորհրդարանական ընտրություններից հետո ոչ թե խորհրդարանում հայտնվի, այլ մեկ այլ պաշտոն զբաղեցնի: Այվազյանն արձագանքեց. «Նախքան ընտրությունները այլ պաշտոն զբաղեցնելու հետ կապված որևէ քննարկում չի կարող լինել: Ո՞ր մեկը ձուկը ջրում բազար կարող է անել»:
Վերջում պատգամավորը կատակեց. «Սա է ՀՀԿ համամասնական ցուցակի 159-րդ համարը զբաղեցնող Այվազյան Վարդանի կարծիքը»: