Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՎԾ-ն այսօր հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցը, որում ներկայացված է 2008-2012 թվականներին Հայաստանի աղքատության պատկերը:
Ըստ այդմ` 2012 թվականի համար աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվում 21 հազար 732 դրամը, աղքատության ստորին ընդհանուր գիծ` 30 հազար 547 դրամը եւ աղքատության վերին ընդհանուր գիծ` 37 հազար 44 դրամը: Այսինքն` աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ` նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
Ընդ որում` 2008 թվականի հետ համեմատած` աղքատության մակարդակը գնալով աճել է: Այսինքն` 2008 թվականին աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվել 17 հազար 644 դրամը, ստորին ընդհանուր գիծ` 24 հազար 388 դրամը եւ աղքատության վերին ընդհանուր գիծ` 29 հազար 903 դրամը:
Աղքատության մակարդակի աճը ԱՎԾ-ում պայմանավորում են տնտեսության խորը` 14,1 տոկոսանոց անկմամբ:
2012թ.-ին բնակչության մոտ ամեն երրորդը` 32.4 տոկոսը, եղել է աղքատ, նրանցից 13.5 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2.8 տոկոսը` ծայրահեղ աղքատ: 2012թ.-ին աղքատների թիվը կազմել է մոտ 980 հազար, շատ աղքատների թիվը` 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թիվը` մոտ 85 հազար:
2012թ.-ին` 2008թ.-ի նկատմամբ, ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը` 1.8 անգամ: Շատ աղքատների մակարդակը այդ ընթացքում ավելացել է 7.1 տոկոսով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 17.4 տոկոսով:
Երկրում աղքատության մակարդակը, ըստ տարածաշրջանների, ամենացածրն է մայրաքաղաք Երևանում (25.6 տոկոս) եւ այն 1.6 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: