Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության` այս տարվա վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կարևոր հանձնարարականներ տվեց սոցիալական ոլորտի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն ռիսկերի կասկածանքով ձերբակալել է սոցիալական ոլորտի մի քանի ներկայացուցիչների:
Վարչապետն անդրադարձավ մասնավորապես զբաղվածության ապահովման գործակալությանը` ասելով, որ նրա գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով հանձնարարվում է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում առաջարկել զբաղվածության պետական ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցների վերաբաշխում հետևյալ հիմնական մոտեցումների ներքո` բարձր ու միջին ծախս ունեցող ծրագրերից ֆինանսական միջոցների ուղղում ավելի ցածր ծախս ունեցող ծրագրերին, սահմանափակ ռեսուրսներով ավելի շատ շահառուների սպասարկելու համար, զբաղվածության պետական գործակալության պահպանման ծախսերի առավելագույնս ծրագրերի առավել օպտիմալացում, ծրագրերի հնարավորինս պատվիրակում առավել մասնագիտացված պետական կառույցներին, աշխատանքի տեղավորման արդյունավետության բարձրացման նպատակով առավելագույնս պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես ծրագրերը, ինչպես նաև զբաղվածության ոլորտի տեղեկատվական համակարգի լավագույն լուծումների ապահովման ժամանակացույցը, կենսաթոշակների ոլորտում արդարացի ու արդյունավետ ծախսերի կատարման նպատակով կարևոր է աշխատանքային ստաժի ճշգրիտ հաշվարկումը, այստեղ առկա բոլոր բացերին լուծումներ տալու համար ներկայացնել առաջարկներ:
Հանձնարարվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ֆինանսների նախարարին` բացառել ոչ հավաստի տվյալներ պարունակող` ստաժի հաշվարկման դեպքերը, հանձնարարվեց մարզպետերին` ուժեղացնել հսկողությունը բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրման գործընթացի կապակցությամբ:
Հանձնարարականներ տալուց հետո վարչապետը կարծիք հայտնեց, որ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը չպետք է զբաղվի այն ամենով, ինչն իր մոտ չի ստացվում: Որոշ գործառույթներ պետք է պատվիրակել, լիազորել համապատասխան այլ կառույցների:
«Ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդն ամեն կերպ փորձում էր սոցիալապես անապահով դաշտում հայտնվել, այդպիսով` դեմոտիվացնում էինք մարդկանց` աշխատելու ցանկությունը»,- ասաց Կարեն Կարապետյանը: