Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երեկ հայրենասիրաբար տրամադրված ադրբեջանցիները ի նշան հայ-ադրբջեանական սահմանին ռազմական գործողությունների դեմ բողոքի… կարծում եք կամավորակա՞ն են գրվել: Նման բան նրանց մտքով անգամ չի անցել: Այս մասին ֆեյսբուքյան իր իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Նրանք այդքան չեն սիրում իրենց հայրենիքը, որ հանուն նրա մահանան: Նրանք շուկայում հայերից գնել են հայկական ծրանը եւ հենց տեղում ոտքերով տրորել: Հայերը այդ քայլին հետաքրքիր ձեւով են արձագանքել եւ շարունակել են զեղչ կիրառել տրորման համար գնվող ծիրանի մեծածախ գնման դեպքում: Բայց ադրբեջանցիների փողերը վերջացել են:
Ես ալիեւցիների համար ավելի լավ առաջարկ ունեմ: Սիրելի ադրբեջանցիներ, ես պատրաստ եմ կազմակերպել իմ լուսանկարների վաճառքը, դուք կարող եք ինձնից դրանք գնել ու ոտքի տակ տրորել, այրել, անգամ ուտել: Ի՞նչ կասեք: Կստացվի փոքրի հրեա-ադրբեջանական բիզնես: Այն ձեզ համար կլինի հայրենասիրություն, իսկ աղքատ հրեային մի քիչ փող բաժին կհասնի»,-հեգնանքով նշել է Լապշինը: