Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը կառավարության շենքի առջև պահանջում է օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք կարգելեն վարկային կազմակերպություններին՝ տրամադրել այնպիսի վարկեր, որոնք մարդկանց գցում են անելանելի վիճակի մեջ:
«Այս ամիսների ընթացքում մեր կուսակցությունը բազմաթիվ բողոքներ է ստացել: Մարդիկ խնդրում են, որ այս վաշխառու կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում դադարեցվի: Ամիսներ շարունակ ՀՀ-ում արտակարգ դրություն էր, մարդիկ հնարավորություն չունեին իրենց երեխաներին կերակրելու, մարդիկ կորցրել են աշխատանքն ու հնարավորություն չունեն օրվա հացի գումարը վաստակելու: Եթե մարդիկ հայտնվել են անելանելի իրավիճակի մեջ՝ չի նշանակում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները դրանից պիտի օգտվեն, իսկ կառավարությունը չպիտի մտածի այդ հարցը լուծելու մասին»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա ընդգծեց, որ մարդիկ վերցնում են 150-200 հազար դրամի չափով վարկ և ստիպված են լինում կրկնակի վճարել դրա դիմաց:
Դիտարկմանը, թե վարկ վերցնելու ժամանակ մարդիկ ստորագրում են այդ պայմանների տակ, ակցիայի մասնակիցները պատասխանեցին. «Եթե երեխան սոված է, մարդն ամեն ինչի տակ կստորագրի: Կառավարությունը պիտի մտածի այդ մասին»:
Նրանք նշեցին, որ նամակ են հանձնել կառավարությանն ու այսօր նույնաբովանդակ նամակ կհանձնեն նաև ԱԺ նախագահին: