Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վարշավայից դեպի Վիլնյուս խաչմերուկներում» թեմայով հանրային քննարկման ժամանակ ներկայացվեցին Արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզի` 2012-2013թթ. Հայաստանում և Վրաստանում անցկացված մոնիթորինգի արդյունքները: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ դեռ 2009թ. մայիսից ԵՄ-ն սկսել էր Հայաստանի հետ Արևելյան գործընկերության աշխատանքները` փորձելով ապահովել Հայաստանի տնտեսական ու քաղաքական ինտեգրման, ինչպես նաև եվրոպական ժողովրդավարական արժեքների ինտերգրման աշխատանքները: Այդ աշխատանքները, ըստ նրա, նախատեսում էին նաև շարժունակություն ԵՄ և այն վեց շահառու պետությունների միջև, որոնք ներգրավված էին այդ ինտեգրացիոն գործընթացներում:
Տրայան Հրիսթեան նշեց, որ շուտով` նոյեմբերի 28-29-ին, Վիլնյուսում կկայանա գագաթաժողով, ուր պետք է քննարկվի վերջին երկու տարիների` Հայաստան-ԵՄ աշխատանքները և հեռանկարները, որով էլ պարզ կլինի հետագա ընթացքը:
«Վիլնյուսի գագաթաժողովը պետք է արձանագրի կարևոր զարգացումներ, այն է` ԵՄ-ն պատրաստ է Մոլդովայի և Վրաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վավերացվել են հետընդունման համաձայնագրեր, որովհետև ԵՄ-ն հաշվի է առել Մաքսային միությանը միանալու` Հայաստանի ցանկությունը: Չնայած այն հանգամանքին, որ մենք Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորման ուղղությամբ իրականացրել էինք մի քանի տարվա աշխատանք, բայց ԵՄ-ն հարգում է Հայաստանի ինքնիշխանության ու ինքնորոշման իրավունքը»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը` հավելելով, որ չնայած ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ԵՄ-ն կաջակցի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, թեև այդ բարեփոխումների իրավակիրարկումը մնում է թերի:
Նա նշեց, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԵՄ-ն կփորձի գտնել Հայաստանի հետ հետագա համագործակցության այնպիսի ուղիներ, որոնք կհամապատասխանեն Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը: