կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 14:54
Առանց Կատեգորիա

Թիվ 99 համարի վարորդի վարորդական ապագան պարզ կլինի ՃՈ որոշումից հետո. Հակոբ Կարապետյան

Թիվ 99 համարի վարորդի վարորդական ապագան պարզ կլինի ՃՈ որոշումից հետո. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Թիվ 99 համարի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել:

Ըստ գործող կարգի` վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել:

Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 2 տարի ժամկետով:

Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որևէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաև քրեական հետապնդումը»,- գրել է նա: