|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Քիչ առաջ Կիրովի անվան մանկական զբոսայգում սկսվել է ստորագրահավաք` այգին մարմնավաճառներից ազատելու եւ երեխաներին վերադարձնելու պահանջով: Ստորագրահավաքը կազմակերպել է «Մենք» ազգային-հայրենասիրական երիտասարդական շարժումը: Արդեն մոտ 30 մարդ է միացել ստորագրահավաքին:
Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այգու տնօրեն Ստեփան Մինասյանը նույնպես միացել է ստորագրահավաքին: Նա մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ կողմ է այգին մարմնավաճառներից ազատելուն:
«Ես այգու տնօրենն եմ այս տարվա հունիս ամսից եւ անընդմեջ այգին բարեկարգելու փորձեր եմ անում: Վերջին շրջանում այգում լուսավորություն է տեղադրվել, որի շնորհիվ մարմնավաճառների հոսքը այգի պակասել է: Հիմա փորձում ենք ոռոգման հարցը լուծել, ինչպես նաեւ մի շարք այլ բարեփոխումներ կատարել»,- ասել է Մինասյանը: