Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենք» երիտասարդական շարժումը դեռեւս 2013-ի տարեվերջին նամակով դիմել էր ՀՀ քաղաքապետարան` Կիրովի անվան մանկական զբոսայգին համասեռամոլ մարմնավաճառներից մաքրելու եւ երեխաներին տրամադրելու պահանջով:
Yerkir.am-ի հետ զրույցում շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը նշեց, որ քաղաքապետարանից պատասխանել են իրենց նամակին:
«Նամակին պատասխանել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը եւ ասել, որ գարնանը այգին բարեկարգվելու է: Զաքյան փողոցի կողմից արդեն տեսախցիկներ են տեղադրվել, նախատեսվում է նաեւ տեսախցիկներ տեղադրել այգու ներսի հատվածում: «Սատուրն» ՍՊԸ-ն էլ իր հերթին շուրջ 3 մլն դրամի ներդրում կկատարի` այգին բարեկարգելու համար»,- ասաց նա:
«Մենք»-ը նամակով դիմել էր նաեւ ԱՄՆ դեսպանատուն` պահանջելով դեսպանից չխառնվել Հայաստանի ներքին գործերին, քանի որ մինչ այդ դեսպանն իր մտահոգությունն էր հայտնել` համասեռամոլների դեմ տարվող պայքարի հետ կապված: Աղաջանյանը նշեց, որ թեեւ դեսպանատնից խոստացել էին պատասխանել իրենց նամակին, բայց մինչ այսօր որեւէ պատասխան չեն ստացել: