|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Իսպանական MÈS per Mallorca քաղաքական կուսակցությունը միացել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի գերիներին ազատ արձակելու համար Ադրբեջանին ուղղված ստորագրահավաքին: Այս մասին տեղեկացնում է «Europa Press»-ը:
MÈS per Mallorca կուսակցության անդամները հանդիպել են Մալյորկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց փոխանցեն հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Ադրբեջանին ուղղված բողոք-ստորագրահավաքին միանալու իրենց որոշումը։
Հանդիպմանը մասնակցել են Պալմա դե Մայորկայի քաղաքապետարանի աշխատակից Նեուս Տրույոլը և սենատոր Վիսենց Վիդալը։ Տրույոլը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է անվանել հրադադարից հետո Բաքվի կողմից շուրջ 200 հայերին պատանդի կարգավիճակում պահելը և նրանց ահաբեկիչ որակելը։
Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: