|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Փետրվարի 8-ը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների քարոզարշավի թեժ պահերից մեկն է, որը, հավանաբար, նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի համար սեւ օր է դարձել։ Երգիծական Le Canard enchaîné շաբաթաթերթը լույս է տեսել նոր բացահայտումով։ Թերթը գրում է, որ «Հանրապետկանների» թեկնածու Ֆիյոնի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, 45 հազար եվրո արձակուրդային աշխատավարձ է ստացել պատգամավորի օգնականի պաշտոնից ազատվելուց հետո, փոխանցում է RFI–ն։
Le Canard enchaîné–ը նշում է, որ օրենքը պաշտոնաթող պատգամավորի օգնականի համար նման վճարներ չի նախատեսում։ Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Պենելոպա Ֆիյոնը շատ տարիներ աշխատել է այդ պաշտոնում եւ դրա համար 900 000 եվրո է ստացել։ Հետաքննությունը կասկածներ ունի, որ այդ աշխատանքը կարող է ֆիկտիվ լինել։